Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 3.74կմ2

Բնակչություն` 404

Գյուղը հիմնադրվել է 1805թ.-ին, գտնվում է մարզկենտրոնից 23կմ հեռավորության վրա` Փամբակ գետի ստորին հովտում, Վանաձոր-Ալավերդի մայրուղու ձախ կողմում: Համայնքն իր վարչական տարածքով սահմանակից է Ձորագյուղի, Անտառամուտի, Եղեգնուտի, Վահագնաձորի համայնքների վարչական տարածքներին: Համայնքին մոտ գտնվող երկաթուղային կայարաններն են` Վահագնաձոր-5կմ եւ Թումանյան-7կմ: Հարավային կողմով համայնքն իր վարաչական տարածքով սահմանակից է նաեւ պետական ֆոնդի հողերին:
ՓԱՄԲԱԿ գյուղը հիմնադրվել է 1894թ. սեպտեմբեր ամսին Վանաձոր-Ալավերդի միջպետական ավտոմայրուղու հարակից շրջակայքում, Փամբակ գետի ձախ հովտում: Գյուղ բնակության են եկել հարեւան Քարաբերդ գյուղից: Քարաբերդից տեղափոխվելու հիմնական պատճառը եղել է երկաթգիծը: Գյուղը գտնվում է ծովի մակերեւույթից 1375մ բարձրության վրա, տարածքի ամենաբարձր գագաթը □Ղոբին□ է, որն ունի 1800մ բարձրություն: Գյուղը հյուսիս-արեւմտյան մասում սահմանակից է Քարաբերդի, հարավ-արեւմուտքից Գուգարքի եւ հյուսիս-արեւելյան մասում Վահագնաձորի համայնքներին: Սարերից գյուղի աջ եւ ձախ կողմերով ցած են գահավիժում առուները, իսկ դիմացի սարից դեպի Փամբակ գետն է շտապում □Բնձոր□ առուն, որոնք առայժմ համայնքի կողմից ռացիոնալ չեն օգտագործվում: Գյուղը շրջապատված է գեղատեսիլ անտառներով, որի պատճառով կլիման ձմռանը մեղմ է, ամռանը՝ զով: Գյուղի ազգաբնակչության 90%-ը ապահոված են խմելու բարձրորակ ջրով, հեռախոսակապով եւ ռադիոյով: Հաճախակի են լինում երաշտներ եւ հորդառատ անձրեւներ, որոնց պատճառով տուժում է առանց այն էլ աղքատիկ գյուղատնտեսությունը: 1988թ. դեկտեմբերի երկրաշարժից շատ գյուղերի հետ տուժեց նաեւ Փամբակ գյուղը՝ փլվեցին ակումբի, փոստի շենքերը, դպրոցը, բուժ.կետը:
Այժմ բացի դպրոցից վերը նշված բոլոր կազմակերպությունները գործում են վագոն-տնակներում: Վարելահող չունենալու պատճառով գյուղի ազգաբնակչությունը գյուղատնտեսությամբ է զբաղվում միայն տնամերձ հողամասում: Համայնքում եղած 4 հա վարելահողը 1960-ական թվականից չի օգտագործվել եւ դարձել է թփուտներ, ընդամենը 0.5 հա-ն օգտագործվում է որպես խոտհարկ: Հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի եւ այլ բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, այս արտադրությունը կախված է տեղումների քանակությունից, անձրեւային տարիներին որոշ չափով կարելի է բերք ստանալ, իսկ երաշտի տարիներին կորչում է բերքի մոտ 70%-ը: Համայնքում հողերը բերրի չեն: Զբաղվում են նաեւ անասնապահությամբ, արտադրելով՝ կաթ, միս, բուրդ, ձու, մեղր: Երաշտ տարիներին տուժում է նաեւ անասնապահության ճյուղը, մեծ դժվարություններով է կազմակերպվում անասնակերի ձեռք բերումը ձմեռային մսուրացման համար: Գյուղն ունի մեկ ութամյա դպրոց, որը կառուցվել է 2000թ-ին, գտնվում է Փամբակ գետի աջ ափին անտառի գրկում, վիճակը գերազանց է, սովորում է 50 աշակերտ: Դպրոցն ունի 16 աշխտողներ, որոնցից 13-ը ուսուցիչներ են, մեկ ուսուցչին ընկնում է 4 աշակերտ: Դպրոցն ապահովված է խմելու ջրով, կաթսայատնով: Անմխիթար վիճակում է դպրոցական գույքը:
Համայնքն ունի մեկ մշակույթի տուն, որտեղ գործում է նաեւ գրադարանը: 1988թ-ի դեկտեմբերին երկրաշարժի ժամանակ քանդվեց քարե շենքը, փոխարենը 1990թ-ին կառուցվեց թիթեղյա ժամանակավոր ակումբի շենք, որտեղ էլ գործում է մշակույթի տունը: Պարբերաբար ցուցադրվում են կինոֆիլմեր, գործող գրադարանն ունի 4026 անուն գիրք, որոնց վիճակը նորմալ է: Սպորտային հրապարակ չունենալու պատճառով գյուղի երիտասարդությունը զրկված է սպորտային խաղերից, ֆուտբոլային խաղերը կազմակերպվում են դպրոցի խաղահրապարակում:
Գյուղում գործում է մեկ բուժ. կետ, որը գտնվում է վագոն-տնակում, շատ անմխիթար վիճակում է: Բուժ. կետն ունի մեկ աշխատող, որը սպասարկում է նաեւ հարեւան Քարաբերդ գյուղին: