Համայնքների Ֆինանսիստների Միավորում

Մակերես` 16,1կմ2

Բնակչություն` 505

Գյուղը հիմնադրվել է 1830թ-ին: Գյուղի բնակչությունը վերաբնակեցվել է Համզաչիման և Դսեղ գյուղերից: Գյուղը գտնվում է Փամբակ-Բազում լեռնաշղթայի ստորոտում, ծովի մակարդակից 1500մ բարձրության վրա: 1988թ. երկրաշարժի ժամանակ ամբողջովին ավերվեց գյուղը, այն վերակառուցվեց կալմիկական և դաղստանյան շինարարների կողմից:
Ոռոգման ջուր չունենալու պատճառով համայնքը դժվարանում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների արտադրությունը: Հիմնականում զբաղվում են ցորենի, գարու, առվույտի, կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարա-բոստանային կուլտուրաների արտադրությամբ:
Անասնապահությունը նոր է սկսել վերելք ապրել:
Գյուղն ունի ութամյա դպրոց: Դպրոցը գտնվում է բարվոք վիճակում, սովորում է 22 աշակերտ: Առաջնահերթ խնդիր է դարձել դպրոցը վերափոխել միջնակարգի: Գյուղում գործում է մեկ բուժ.կետ, որը գտնվում է վագոն-տնակում: